Ֆիզիկայի պատմություն: Նյուտոնի Պրիզման

Իսահակ Նյուտոն (1642-1727)

Մանկավարժ Մայքլ Դուման գրում է. «Լույսի և գույնի մեր իրական պատկերացումները սկսվում են Իսահակ Նյուտոնից, նրա փորձերից, որի արդյունքները նա հրատարակել է 1672թ.: Նյուտոնը առաջինն էր, որը բացատրեց, թե ինչ է ծիածանը: Պրիզմայի օգնությամբ նա լույսը բաժանեց բաղկացուցիչ գույների՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն»:

Երբ Նյուտոնը 1660թ. իր հանրահայտ փորձերն էր կատարում, շատ ժամանակակիցներ կարծում էին, որ գույները լույսի և խավարի խառնուրդ են, և որ պրիզման է գունավորում լույսը: Չնայած գերիշխող հայացքներին, Նյուտոնը համոզվեց, որ սպիտակ լույսը մեկ ամբողջություն չէ, ինչպես կարծում էր Արիստոտելը, այլ տարբերի գույների ճառագայթների խառնուրդ: Նյուտոնի՝ լույսի հետ կատարած փորձերը Ռոբերտ Հուկի քննադատության առարկան են դառնում: Հուկը այնքան են զայրացած, որ Նյուտոնը իր՝ «Օպտիկա» կոթողային աշխատությունը հրատարակում է Հուկի մահից հետո միայն: Այդ կերպ՝ Նյուտոնի խոսքը վերջինը դուրս եկավ, և նա խուսափեց գործընկերների, հնարավոր, առարկություններից: Նյուտոնյան «Օպտիկան» լույս տեսավ 1704թ., որտեղ նա շարունակեց քննարկել լույսի դիֆրակցիային և գույնի էությանը վերաբերող խնդիրները:

Նյուտոնը իր փորձերում եռանկյուն ապակե պրիզմա էր օգտագործում: Լույսն ընկնում էր նրա մի կողմից, իսկ մյուս կողմից դուրս էր գալիս արդեն գույների բաժանված, քանի որ բեկման անկյունը ապակում՝ կախված է ալիքի երկարությունից, այսինքն՝ ճառագայթի գույնից: Պրիզմայի աշխատանքը հիմնված է նրա վրա, որ լույսը՝ մտնելով պրիզմա փոխում է իր արագությունը: Բաժանելով գույները՝ Նյուտոնը երկրորդ պրիզման օգտագործեց, որպեսզի գույները հավաքի մեկ սպիտակ լույսի մեջ: Այդ փորձը ցույց է տալիս, որ պրիզման չէ, որ գույն է տալիս լույսին, ինչպես շատերն էին կարծում: Նյուտոնը նաև երկրորդ պրիզմայի միջով անցկացրեց առաջին պրիզմայով ստացված միայն կարմիր գույնի ճառագայթը: Եվ ճառագայթի գույնը չփոխվեց: Դա ևս մեկ ապացույց էր, որ պրիզման գույն չի արտադրում, այլ միայն բաժանում է գույները, որոնք ի սկզբանե կային լույսի փնջում:

Աղբյուր՝ Клиффорд Пиковер. Великая Физика, От Большого взрыва до Квантового воскрешения, 250 основных век в истории физики, Москва, Бином, 2015г., стр 14.

Այլ նյութեր