Ֆիզիկայի պատմություն: Մեծ Պայթյուն

Ժորժ Լեմետր (1894-1966), Էդվին Հաբլ (1889-1953), Ֆրեդ Հոյլ (1915-2001)

1930-ական թվականների սկզբին բելգիացի հոգևորական և ֆիզիկոս Ժորժ Լեմետրը տեսություն առաջարկեց, ըստ որի, մեր Տիեզերքի զարգացումը սկսվել է շատ խիտ և տաք վիճակից, և տարածությունը մինչև հիմա անընդմեջ ընդարձակվում է: Այդ տեսությունը հայտնի դարձավ՝ որպես Մեծ Պայթյունի տեսություն: Ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել 13,7 միլիարդ տարի առաջ, և գալակտիկաների մեծամասնությունը մինչև հիմա հեռանում է իրարից: Կարևոր է նշել, որ գալակտիկաները պայթած ռումբի բեկորներ չեն, ընդարձակվում է հենց բուն տարածությունը: Գալակտիկաների հեռավորությունների մեծացումը նման է մի գործընթացի, որի ժամանակ փուչիկի վրա կետեր են նկարում և փչում են այն: Եվ կապ չունի, թե տարածության ընդարձակումը չափղ դիտորդը որտեղ է գտնվում: Ցանկացած կետից նայելիս, մնացած բոլոր կետերը հեռանում են նրանից:

Առաջին անգամ՝ գալակտիկաների միմյանցից հեռանալը նկատել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը՝ 1920-ական թվականներին: 1949թ. ռադիոյով հարցազրույց տալիս՝ Ֆրեդ Հոյլը «Մեծ Պայթյուն Տերմինը հորինեց»: Մեծ Պայթյունից միայն 400.000 տարի հետո Տիեզերքը բավական սառել էր, որպեսզի հնարավոր լիներ ջրածնի չեզոք ատոմ ձևավորվել՝ նեյտրոններից և պրոտոններից: Հելիումի և թեթև տարրերի միջուկները, որոնք առաջացել էին Մեծ Պայթյունից մի քանի րոպե հետո, աստղերի առաջին սերնդի համար շինանյութ դարձան:

Մարկուս Չաունը՝ «Կախարդական վառարան» գրքի հեղինակը, ենթադրում է, որ Մեծ Պայթյունից որոշ ժամանակ անց գազային ամպերը սկսել են խտանալ, և Տիեզերքը փայլել է, ինչպես ամանօրյա տոնածառը: Այդ աստղերը ապրել և մեռել են դեռ մինչև մեր գալակտիկայի ծնվելը: Աստղաֆիզիկոս Սիվն Հոքինգը հաշվել է, որ եթե Մեծ Պայթյունից մեկ վարկյան հետո Տիեզերքի ընդարձակման արագությունը փոքր լիներ ընդամենը տաս կվինտիլիոներորդով (10-17), ապա Տիեզերքը կսեղմվեր և ոչ մի բանական կյանք էլ չէր լինի:

Աղբյուր՝ Клиффорд Пиковер. Великая Физика, От Большого взрыва до Квантового воскрешения, 250 основных век в истории физики, Москва, Бином, 2015г., стр 14.

Այլ նյութեր