Օդի աղտոտումը կարող է հանգեցնել թուլամտության

Շատերը մարազմը, կամ էլ ձեռք բերված թուլամտությունը ավելի սարսափելի հիվանդություն են համարում, քան քաղցկեղը: Բայց, հնարավոր է՝ մարազմի ռիսկը պակասեցնելու ճանապարհներ կան:

Մարազմի պատճառները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն: Ռիսկի գրեթե մեկ երրորդը վերագրում են ժառանգականությանը, 20 տոկոսը վերագրում են սխալ ապրելակերպին՝ ավելորդ քաշին, վարժությունների քիչ քանակին և սիրտ-անոթային հիվանդություններին: Իսկ պատճառների մնացած շարքը հանելուկ է մնում: Թոմ Ռասը՝ Էդինբուրգյան համալսարանից, ասում է, որ հնարավոր է, որ մարազմի նախնական պատճառներն են մեր շրջակա միջավայրը: Վերլուծելով կատարված 60 ուսումնասիրություններ՝ Ռասի թիմը շատ ապացույցներ գտավ, որ օդի աղտոտումը մարազմի պատճառն է: Նաև լավ արտահայտված կապ է գտնվել վիտամին D-ի պակասի և մարազմի միջև, և քիչ արտահայտված կապ ծխելու և պեստիցիդների հետ շփման հետ:

Ավելի զարմանալի էր, մարազմի և էլեկտրականության գծերի մոտակայքում ապրելու միջև կապը: Ռասն ասում է. «Վկայություները քիչ են, բայց բավականին ճարտարախոս, կապը բավականին թույլ է, և ես համոզված չեմ, թե ինչ մեխանիզմներ են այստեղ գործի դրված»:

Ռասն ասում է, որ վաղաժամ կլինի մարդկանց խորհուրդ տալ նման բաների հետ շփումը պակասեցնել: Հետազոտությունը խիստ համահարաբերակցություններ է ցույց տալիս, սակայն, հետազոտողները համոզված չեն կարող ասել պատճառը, թե ինչպես են այդ գործոնները հանգեցնում թուլամտության: Այդպիսի հիվանդությունից վախեցող մարդկիկ պետք է հետևեն արդեն գոյություն ունեցող խորհուրդներին՝ ուտեն առողջարար սնունդ, ֆիզիկական շատ վարժություններ կատարեն և քիչ ծխեն:

Աղբյուր՝ «Популярная Механика» ամսագիր

Այլ նյութեր