Քարշափոկից ծուղակը կկանգնեցնի հանցագործին

Ամերկացի գյուտարար Լեոնարդ Սթոքը ստեղծել է հատուկ սարք, որը քարշափոկից ծուղակի օգնությամբ թույլ է տալիս կանգնեցնել շարժվող մեքենայի անիվներից մեկը: Նմուշի առաջին փորձարկումները տեղի են ունեցել այս ամառ, սակայն ԶԼՄ-ները հայտնագործությանը միայն հիմա են անդրադարձել:

Գյուտարարի խոսքերով՝ անիվներից մեկի անվտանգ արգելակումը զգալի կերպով հեշտացնում է հացագործին բռնելը, որը կփորձի ավտոմեքենայով փախչել ոստիկանությունից: Սովորաբար այդպիսի հետապնդումների ժամանակ օրինապահ մարմինները փորձում են մեքենան սեղմել ճամփեզրին, խոյահարում են մեքենան կամ էլ արգելափակում են ճանապարհը այլ մեքենաների կամ փշերով ժապավենների միջոցով: Սակայն մեծ ճանապարհներով շարժվելու ժամանակ այդ տեսակ մեթոդները հաճախ են լուրջ վթարների պատճառ դառնում, որում կարող են տուժել և մինչև անգամ մահանալ ինչպես հետապնդման մասնակիցները, այնպես էլ այլ մեքենաներում գտնվող մարդիկ:

Նեյլոնային քարշափոկի ցանցով մեխանիզմը տեղադրվում է դիմացի բախարգելի վրա և իրենից ներկայացնում բացվող թակարդ: Հենց որ հետապնդողի մեքենան հասնում է հետապնդվողի անիվներին, ցանցը դուրս է գալիս ծուղակից և ակնթաթորեն փաթաթվում է անիվին ու կանգնեցնում նրա պտույտը: Կախված հետապնդման արագությունից՝ թակարդը կարող է կրակվել՝ 100կմ/ժ արագության ժամանակ օգտագործելու համար, կամ էլ հետապնդվող մեքենային կցված աշխատել՝ դանդաղ արագությունների ժամանակ:

Արգելափակված անիվով մեքենան չի կարող զգալի արագություն զարգացնել, իսկ որոշ դեպքերում տեղից անգամ չի կարող շարժվել, որը զգալի կերպով հեշտացնում է հանցագործի կանգնեցնելը: Ինչպես նշում է հեղինակը՝ կանգնեցման այդպիսի մեխանիզմը ավելի անվտանգ է, քան մեքենայի ավանդական հարվածը:

Ոչ շատ վաղ՝ Autoliv ընկերությունը թեթև մեքենաների համար ստեղծել էր  ծծիչ-արգելակ: Արտակարգ արգելակման ժամանակ սարքը սեղմվում է ասֆալտին և սկսում է քաշել օդը՝ մեքենան սեղմելով գետնին: Արգելակման արդյունավետությունը ավելանում է 40%-ով:

Այլ նյութեր