Պարետոյի սկզբունքը

Ծախսված ուժի 20%ը տալիս է արդյունքի 80%-ը, իսկ ուժի՝ մնացած 80%-ը տալիս է արդյունքի ընդամենը 20%-ը։

Պարետոյի կանոնը կամ Պարետոյի սկզբունքը ձևակերպվում է հետևյալ կերպ «Ծախսված ուժի 20%-ը տալիս է արդյունքի 80%-ը, իսկ մնացած 80%-ը տալիս է արդյունքի ընդամենը 20%֊ը»։ Այս օրեքը կարող է օգտակար լինել անալիտիկ խնդիրներում, երբ պետք է հաշվարկել, թե որքան աշխատանք է պետք կատարել արդյուքի հասնելու համար։ Այսպիսով՝ եթե առաջ 100% արդյունքի հասնելու համար մենք պետք է ծախսեինք մեր ուժերի 100%-ը, ապա հիմա ընդամենը վերլուծելով իրավիճակը մենք կարող ենք գտնել կարևոր գործողությունների 20%-ը, որոնց վրա ուժ ծախսելով մենք կհասնենք 80%-անոց արդյունքի։ Հետևաբար՝ մենք կունենանք 80% ուժի խնայողություն։ Այս կանոնը գործում է նաև այլ իրավիճակներում։ Կանոնը հայտնաբերվել է իտալացի տնտեսագետ և հասարակագետ Վիլֆրեդո Պարետոյի կողմից, որը հաշվարկել է Իտալիայում՝ տնային տնտեսությամբ զբաղվողների եկամուտները և պարզել է, որ եկամուտների 80%-ը ընտանիքների 20%-ի մոտ է։ Իհարկե այս թվերը կարող են տատանվել, բայց ընդհանուր կանոնը դրանից չի փոխվում։

Կանոնի գործածության օրիանկներ՝

  1. Բիզնեսում կանոնը գործում է հետևյալ կերպ՝ ապրանքատեսակների 20%-ը ապահովում է եկամուտի 80%֊ը ։ Հաճախորդների 20%֊ը բերում են եկամուտի 80%֊ը ։ Աշխատողների 20%֊ը կատարում է անհրաժեշտ աշխատանքի 80%֊ը, բայց դա անհնար կլիներ եթե չինեին աշխատողների մնացած 80%-ը։
  2. Հասարակությունում։ Հանցագործների 20%-ը կատարում են հանցանքների 80%-ը։ Հասարակության 20%֊ը տիրապետում է ռեսուրսների 80%֊ին։
  3. Ամենօրյա կյանքում նույնպես գործում է այս կանոնը։ Մեր ժամանակի 80%-ը մենք կրում ենք մեր հագուստի 20%֊ը։
  4. Գիտության մեջ այս կանոնը գործում է այսպես հայտնագործությունների 80%֊ը կատարում է գիտնակաների 20%֊ը, բայց դա անհար կլիներ եթե չլինեին գիտնականների մնացած 80%֊ը։

Այս Կանոնը ինչպես տեսնում ենք գործում է, գրեթե, բոլոր բնագավառներում և կարող է օգտակար լինել շատ հարցերի լուծման համար։ Այսպիսով գործադրելով մեր ուժերի ընդամենը 20%-ը մենք կարող ենք հասնել մեզ անհրաժեշտ արդյունքի 80%-ին։ Այս կանոնի օգտագործման հիանալի օրինակ է ամերիկացի ինժեներ Իոզեֆ Մոզես Յուրանը, որը, օգտագործելով այս կանոնը, կարողացավ էականորեն բարձրացնել ճապոնական ապրանքների որակը։ Սկզբնական շրջանում, երբ նա ասում էր, որ խնդիրների ընդամենը 20%-ն է պատճառը՝ բռակների 80%-ի դեպքում և առաջարկում էր, վերացնելով ընդամենը խնդիրների 20%-ը, վերացնել բռնակերի 80%-ի խնդիրները և այդ ձևով բարձրացնել ապրաքների որակը։ Նրա վրա բոլորը ծիծաղում էին և ասում էին, որ անհնար է, ծախսելով ուժերի 1/5֊ը, հասնել արդյունքի 4/5֊ին։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրան հրավիրեցին ճապոնիա և այնտեղ նա սկսեց դասախոսություններ կարդալ մի քանի մեծ կազմակերպությունների համար։ Այդ ժամանակ Ճապոնիայում զբաղվում էին Եվրոպական ապրաքների կրկնօրինակմամբ, որոնք շատ ցածր որակ ունեին։ Որոշ ժամանակ անց ճապոնական ապրանքները սկսեցին մուտք գործել Ամերիկյան շուկա, և նկատելի դարձավ ,որ նրանց որակը էականորեն բարձրացել էր, բայց, ի զարմանս բոլորի, նրանք պահպանել էին իրենց ցածր գինը։ Այս ամենի պատճառը այն էր, որ Իոզեֆ Մոզես Յուրանին հաջողվել էր, օգտագործելով Պարետոյի կանոնը, բարձրացնել ապրանքների որակը՝ ծախսելով ուժերի ընդամենը 20%-ը։ Սա այս կանոնի օգտագործման հիանալի օրինակ է։

Բայցևայնպես այս կանոնի վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ կան։ Չնայած որ այն կիրառվում է բիզնեսու, այն չի կարող կիրառվել ամենուրեք, քանի որ տվյալների մեծացման պարագայում, այս կանոնը կարող է շեղվել, և պարտադիր չէ, որ 20/80 հարաբերությամբ արդյունք տա։ Այնպես որ, փոխելով տվյալների հաջորդականությունը, կամ մեծացնելով նրանց ծավալը կարելի է շեղումներ նկատել այս սկզբունքից։ Սակայն սկզբունքի իմաստն այն է, որ յուրաքանչյուր գործում կան կարևոր խնդիրներ և գործողություններ քիչ քանակություն, և քիչ կարևոր խնդիրների ավելի մեծ բազմություն։

Հեղինակ՝ Վոլոդյա Մկրտչյան

Այլ նյութեր