Շրեդինգերի կատու

Շրեդինգերի կատու, մտավոր փորձ է, որն առաջարկել է Էրվին Շրեդինգերը՝ ցանկանալով ցույց տալ քվանտային մեխանիկայի թերի լինելը, երբ գնում ենք դեպի սուբատոմային մակրոսկոպիկ համակարգերի սահման։

Փակ տուփում տեղադրված է կատու, թունավոր գազով լի սրվակ և ռադիոակտիվ միջուկի հիման վրա մեխանիզմ։ Փորձի պարամետրերն ընտրված են այնպես, որ ռադիոակտիվ միջուկը մեկ ժամվա ընթացքում 1/2 հավանականությամբ կարող է տրոհվել։ Եթե միջուկը տրոհվի, դա կհանգեցնի նրան, որ մեխանիզմը կաշխատի, սրվակը կջարդվի և կատուն կմեռնի։ Ըստ քվանտային մեխանիկայի, քանի դեռ միջուկի վրա փորձ չի կատարվել, նրա վիճակը նկարագրվում է քվանտային վերադրման սկզբունքով՝ տրոհված և չտրոհված միջուկների վիճակում, հետևաբար, եթե կատուն նստած է տուփում, նա և ողջ է, և մահացած միաժամանակ։ Եթե դուք բացեք այն տուփը, որը փորձարարը կարող է տեսնել միայն ինչ-որ մի հատուկ վիճակ է “միջուկ փլուզված և կատուն զոհվել է” կամ “միջուկ էր տրոհվում, իսկ կատուն կենդանի է»:


Հարցն այն է, երբ համակարգը դադարում գոյություն ունենալ սուպերպոզիցիոն վիճակում ու ընտրում է մեկը։ Փորձի նպատակն է ցույց տալ, որ քվանտտային մեխանիկան թերի է առանց որոշակի կանոնների, որ նշած է, թե ինչ պայմաններում է տեղի ունենում ալիքային ֆունկցիայի կոլլապս, և կատուն դառնում է մահացած կամ կենդանի է մնում, բայց այն դադարում է լինել սուպերպոզիցիոն վիճակում։


Քանի որ պարզ է, որ կատուն պետք է լինի ողջ կամ մահացած (չկա միջանկյալ վիճակ կյանքի և մահվան միջև), դա նշանակում է, որ սա ճշմարիտ է ատոմային միջուկի համար։ Դա, անկասկած, լինելու է կամ տրոհված է կամ չտրոհված։


Համաձայն կոպենհագենյան մեկնաբանման համակարգը դադարում է լինել սուպերպոզիցիոն վիճակում և ընտրում է դրանցից մեկը այն ժամանակ, երբ կատարվում է դիտում, չափում։ Կատվի փորձը ցույց է տալիս, որ այս մեկնաբանմամբ քվանտային չափումը լավ սահմանված չէ։


Այսպիսով, մենք կարող ենք ապավինել հետևյալ մոտեցումանը՝ մակրոսկոպիկ համակարգերում մենք չենք կարող դիտարկել քվանտ երևույթներ, բացառությամբ գերհոսելիության և գերհաղորդականության, այդ պատճառով, երբ մակրոսկոպիկ ալիքային ֆունկցիայի վերադդրումը ալիքային ֆունկցիայի հանգեցնում է ալիքային ֆունկցիայի կոլլապսի։ Քանի որ կատուն մակրոսկոպիկ օբյեկտ է, ապա ըստ կոպենհագենյան մեկնաբանման կատուն սուպերպոզիցիոն վիճակում չի էլ եղել։


Քվանտային ֆիզիկայի բազմաթիվ աշխարհների մեկնաբանման համաձայն, չափումը չի համարում յուրահատուկ գործողություն․ կատվի երկու վիճակները գոյություն ունեն, բայց դեկոհերենցիայի են ենթարկվում։

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր