Մայր շիմպանզեն սովորեցնում է ձագերին օգտվել աշխատանքային գործիքից

Կոնգոյի Հանրապետության Նաուբալի-Նդոկիի (Բրազզավիլ) ազգային պարկի աշխատակիցներին պատմության մեջ առաջին ագնամ հաջողվել նկարահանել շիմպանզեի կրթական գործընթացը:

Վայրի շիմպանզե-մայրերը սովորեցնում են ձագերին օգտվել ձողերից՝  տերմիտներ (մեծամրջյուններ) որսալու համար: Մայրերը շատ ձողեր են բերում և ձագերին ցույց են տալիս, թե ինչպես օգտվել դրանցից, որպեսզի տերմիտներ որսան:

Տեսանյութը նկարահանել են Կենդանի բնության պահպանման հանրության, Լինկոլնի կենդանաբանական այգու և Մակս Պլանկի ինստիտուտի մասնագետները:

Այլ նյութեր