Կուսություն թե կիսատություն

Կուսությունը ֆիզիոլոգիական հատկանիշ է, կապված զուտ կենսաբանական հատկանիշների հետ, բայց դա միայն առաջին հայացքից, եթե փորձեք ավելի խորը նայել, ապա հարցը կտեսնենք որ հոգեբանական կողմը ավելի ուժեղ է քան, ֆիզիկականը։ Բայց մեզ հետաքրքրում է սեռական միայն առաջին փորձի օրինակը: Այդ պատճառով մենք կսկսենք ընդհանուր հարցերի քննարկումից, իսկ հետո կանցնենք բուն հարցի քնարկմանը։ Այսպիսով սկսենք սկզբից։ Մարդը ծնվում է կույս։ Մարդը, այսինքն խոսքը թե կնոջ եւ թե տղմարդու մասին է։ Հասնելով չափահասության, սկսվում է սեռական հասունության շրջանը եւ դա նկատելի կերպով ազդում է հոգեբանական պրոցեսների վրա։ Վասիլչենկոն սեքսուալության ձևավորման ընդհանուր դինամիկան նկարագրում է հետևյալ կերպ.

  1. Պարապուբերտատ շրջան1-7 տարեկան հասակն է։ Այս ընթացքում երեխայի մոտ ձևավորվում է սեռային ինքնագիտակցությունը, երեխան գիտակցում է իր սեռային պատկանելիությունը։ Դրսևորվում է հետաքրքրասիրություն սեռային հատկանիշների վերաբերյալ` սեռական օրգանների դիտման և ուսումնասիրման փորձերով։
  2. Պրեպուբերտատ շրջան7-13 տ. հասակն է, երբ տեղի է ունենում անձի սեռային ինքնագիտակցությանը համապատասխանող դերային վարքի ընտրություն` տղամարդու կամ կնոջ տիպի։ Ձևավորվում են առնականության և կանացիության կատարելատիպերը, փորձեր են կատարվում խաղերի միջոցով իրականացնելու ընտրված սեռադերային վարքի դրսևորումները։
  3. Պուբերտատ շրջան13-16 տ. հասակն է, որի ժամանակ սկսվում են ձևավորվել հոգեսեռական կողմնորոշումը, ինչպես նաև պլատոնիկ, էրոտիկ և սեքսուալ լիբիդոյի նախնական փուլերը։ Եթե նախորդ երկու տարիքային շրջանները ընթանում են հորմոնալ համեմատաբար հանդարտ ֆոնի վրա, ապա այժմ ներզատիչ, այդ թվում` սեռական գեղձերի բուռն գործունեության հետևանքով առաջ են գալիս մարմնական արմատական փոփոխություններ` երկրորդային սեռային հատկանիշների ձևավորմամբ։
  4. Անցումային շրջան16-25 տ. հասակն է, երբ վերջնականապես հաստատվում է հոգեսեռական կողմնորոշումը, սեռական նախընտրությունները, իսկ լիբիդոյի զարգացումը անցնում է իր երրորդ՝ սեքսուալ լիբիդոյի առաջացման և իրականացման փուլը։ Իրականացվում է առաջին սեռական հարաբերությունը, դրվում է սեռական կյանքի սկիզբը, որը բնորոշվում է անկանոնությամբ` սեռական ձեռնպահություններ, էքսցեսներ, մեծ տեղ է զբաղեցնում ձեռնաշարժությունը։
  5. Հասուն սեքսուալության շրջան25-55 տ. հասակն է, որը բնորոշվում է հասուն սեքսուալության կայացմամբ, երբ վերջնականապես ձևավորվել են սեռային ինքնագիտակցությունը, սեռադերային վարքը և այս երկուսի հիման վրա` կայուն հոգեսեռական կողմնորոշումը։ Այս տարիքում կանոնավոր սեռական կյանքը բերում է պայմանական ֆիզիոլոգիական ռիթմի (ՊՖՌ) հաստատմանը տղամարդկանց մոտ։
  6. Ինվոլյուցիոն շրջան55-70 տ. հասակն է, երբ իջնում է սեռական ակտիվությունը, նվազում է հետաքրքրությունը սեռական ոլորտի նկատմամբ, դիտվում է լիբիդոյի հետադարձ դինամիկա` ընդհուպ մինչև պլատոնիկ երևակայությունների շրջանը։

Իհարկե թվային նշաները կարող են որոշակիորեն փոխվել հաշվի առնելով հասարակությունը որտեղ ձեւավորվում է անհատը, բայց ընդհանուր բնութագիրը դրանից չի փոխվում։ Հասնելով տարիքային այն շեմին երբ անհատը, դառնում է հոգեպես հասուն եւ սկսում է գիտակցել թե ով է ինքը եւ ինչ է զգում, գալիս է ընտրություն կատարելու պահը, թե ինչ անել ․․․ Ինչ անելը դա առաջին հարցն է, որ անհատը տալիս է ինքն իրեն, և այդ հարցը նա տալիս է ելնելով հենց սոցիումի մեջ ընդունված բարքերից ու կանոններից։ «Ընդհանուր օրենքները խաղտել չի կարելի»։ — Այս մտածելակերպով հասարակության մեջ ձևավորված անձը, որն իր մեջ նույնպես կրում է այդ չգրված օրենքը, շարժվում է հասարակությունում կարծրացած բարքերով եւ նույնիսկ հաշվի չի առնում իր սեփական ֆիզիկական պահանջները։ Հակառակ դեպքում անհատը հաշվի առնելով իր ազատության իրավունքը վարվում է ըստ իր ցանկությունների և հաշվի չի առնում հասարակությունում կարծրացած բարքերը։

Երկու դեպքում էլ կարելի է ասել, որ ինքնաբավարարում տեղի չի ունենում, որովհետեւ մի դեպքում անհատը չի հասնում անձնական երջանկության, քանի որ զուրկ է իր ցանկությունները իրականացնելու հնարավորությունից, իսկ մյուս դեպքում՝ անհատը հասնում է իր ցանկությունների կատարմանը, բայց արժանանում է հալածանքների իր սոցիումի կողմից, և դա թույլ չի տալիս նրան հասնել ինքնաբավ երջանկության։ Այսպիսով երկու դեպքում էլ փորձը ցույց է տալիս, որ անհատը կիսատ է մնում թե՛ հակառակվելու, թե՛ համաձայնվելու դեպքում։ Ելնելով այս ամենից հարց է ծագում, թե ինչպես վարվել կիսատությունից խուսափելու համար։ Կարելի է փորձել փախչել սոցիումից, այն սոցիումից, որտեղ մեր ցանկություների իրականացումը թույլատրված չէ և բնակություն հաստատել այնտեղ որտեղ մենք կարող ենք անել այն ինչ ուզում ենք։ Այս դեպքում անհատը ինքը իրեն վատ չի զգա իր ցանկություները կատարելու համար, քանի որ կբացակայի քննադատությունը։ Այստեղ հարցը հենց սեռական ցանկություններին է վերբարվում։ Բայց այս դեպքում էլ բացասական կողմերը չի կարելի անտեսել, քանի որ եթե մենք դիտարկում ենք անհատին որպես անընդմեջ ձևավորվող անձ և դա հենց այդպես է, ապա երբ անցնի սեռական հասունացման շրջանը, երբ հորմոնները ավելի անհանգիստ են, և գա տարիքային այն շրջանը, երբ անհատի ցանկությունը ավելի քիչ է ուղղված դեպի սեռականը և ավելի շատ ուղղված է դեպի մտավորը, կամ, այսպես կոչված՝ վերին արժեքները, նշանակում է անհատը կցանակա ձեռք բերել ավելին, քան պարզապես սեռական ցանկությունների բավարարումը, իսկ այդ դեպքում մենք էլի կունենանք անինքնաբավ անհատ, որը չնայած սկզբում հասել է իր ցանկությունների բավարարմանը, բայց հետո նորից մնացել է անինքնաբավ վիճակում։

Եվ այսպիսով՝ նորից կարիք է զգացվում տալ նույն հարցը՝ ինչ անել։ Քանի որ սոցիումը փոխելու տարբերկը չի տալիս ցանկալի արդյունք, դրա համար կարելի է փորձել մյուս տարբերակը փոխել ցանկությունները, այն ցանկություները որոնք որ հենց պատճառ են հանդիսանում անիքնաբավության։ Այս գաղափարը ավելի մոտ է Բուդդիզմի հետևորդներին, բայց Քրիստոնեությունն էլետ չի մնում իր գաղափարներով և բավական ընդհանրություններ ունի այս մտքի հետ։ Բայց եկեք չշեղվենք թեմայից։ Այսպիսով մենք եկանք ցանկությունները փոխելու տարբերակին և հասկացանք որ այս դեպքում անհատը կարող է ամբողջությամբ ինքնաբավ լինել, բայց այս դեպքում նոր հարց է ծագում՝ ինչպես։ Ինչպե՞ս փոխել ցանկություները, այն էլ՝ բնական ցանկությունները։ Չէ որ ընդունված է համարել, որ այն ինչ բնական է, այն՝ բարոյական է։ Իսկ այս դեպքում մենք հենց բնական ցանկության հետ գործ ունենք, այն էլ՝ շատ բնական։ Կարելի է մի քիչ նեղացնել քնարկման թեման, քանի որ սեռական ցանկությունների ընդհանուր դիտարկումը բազմաթիվ նոր հարցեր է առաջ բերում, իսկ այս դեպքում մենք չենք կարողանա ստանալ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, որը հենց հնչել է սկզբում։ Խոսքը սեռական առաջին փորձի մասին է։ Գիտական վերջին հետազոտությունները պարզել են որ առաջին փորձը համարյա միշտ անմոռանալի է, և դա երկու սեռերին է վերաբերվում։ Եվ, հաշվի առնելով այդ հանգամանքը, կարելի է համարել, որ կուսությունը ինչ որ տեղ կիսատություն է, քանի որ միայն դրանից զրկվելով է անհատը իրեն ինքնաբավ զգում։ Բայց մյուս կողմից էլ նվազ կարեւոր չեն հանգամանքները, որոնք տեղի ունեն այն ժամանակ, երբ անհատը զրկվում է կուսությունից ։ Քանի որ սկզբում արդեն խոսվեց երջանկության մասին, ապա կարիք կա նշելու, որ երջանկության սահմանումը կարելի է տալ տարբեր փիլիսոփայական մոտեցումներով, և դա էլ էականորեն ազդում է հարցին ճիշտ պատասխան տալու վրա։ Այսպիսով կարիք է զգացվում նորից դիտարկել ամեն ինչ հենց սկզբից։ Մեք դիտարկեցինք Վասիլչենկոյի սեքսուալության զարգացման ընդհանուր դինամիկան, և ըստ այդ նկարագրի մեզ առավել հետաքրքրող շրջանները հետևյալներն են.

  1. Պուբերտատ շրջան13-16 տ. հասակն է, որի ժամանակ սկսում է ձևավորվել հոգեսեռական կողմնորոշումը, ինչպես նաև պլատոնիկ, էրոտիկ և սեքսուալ լիբիդոյի նախնական փուլերը։ Եթե նախորդ երկու տարիքային շրջանները ընթանում են հորմոնալ համեմատաբար հանդարտ ֆոնի վրա, ապա այժմ ներզատիչ, այդ թվում` սեռական գեղձերի բուռն գործունեության հետևանքով առաջ են գալիս մարմնական արմատական փոփոխություններ` երկրորդային սեռային հատկանիշների ձևավորմամբ։
  2. Անցումային շրջան16-25 տ. հասակն է, երբ վերջնականապես հաստատվում է հոգեսեռական կողմնորոշումը, սեռական նախընտրությունները, իսկ լիբիդոյի զարգացումը անցնում է իր երրորդ՝ սեքսուալ լիբիդոյի առաջացման և իրականացման փուլին։ Իրականացվում է առաջին սեռական հարաբերությունը, դրվում է սեռական կյանքի սկիզբը, որը բնորոշվում է անկանոնությամբ` սեռական ձեռնպահություններ, էքսցեսներ, մեծ տեղ է զբաղեցնում ձեռնաշարժությունը։

Քանի որ մեծ մասամբ հենց այս տարիքային փուլերում է անհատը ունենում իր առաջին սեռական փորձը։ Մեծագույն հոգեբաններից մեկը ՝ Զիգմունդ Ֆրոյդը, կարծիք է հայտնում առ այն, որ անհատի ձևավորման մեջ կարևորագույն դերակատարում ունի անձի մանկությունը, ելնելով այս ամենից կարելի է ասել, որ առաջին սեռական փորձից հետո անկախ տարիքից, սեռական առումով, անհատը դադարում է մանուկ լինել և միանգամից անցում է կատարում դեպի հասուն սեռական կյանքը։ Այսպիսով առաջին փորձը իր խորը ու անջնելի հետքն է թողնում անհատի ձևավորման վրա։ Դրանից հետևություն, որ կուսությունը դա կիսատություն է, և ինքնաբավ դառնալու համար անհատը կարիք ունի սեռական հասունության հասնելու։

Մեկ այլ կերպ անհատը այդ ձևով ամբողջանում է, և գուցե հենց դա է պատճառը, որ հին ժամանակներից սկսած բոլոր ազգերում եւ մշակույթներում մեծ տեղ է տրվել սեռական կյանքի ուսումնասիրմանը։ Օրինակ հնդկաստանում ստեղծվել է կամասուտրան, որն իրենից ներկայացնում է սիրային զվարճանքների հանրագիտարան, բայց այդ գրքի բուն իմաստը հեղինակները տեսել են ոչ միայն զրվաճանքների մեջ, այլ հաճույքի, ըստ ժամանակի կրոնական համոզմունքների կարևոր էր հասնել հաճույքի գերագույն կետին և հենց դրա համար էլ ստեղծվում է գիրքը, որը պետք է որպես ուղեցույց ծառայեր հաճույքի գերագույն կետին հասնելու համար։ Բայց դա վերաբերվում է զուտ ֆիզիկական հաճույքին ավելի ճիշտ կենսաբանական, և անտեսում է հոգեկան հաճույքի զգացումը, իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ մենք փորձենք կենտրոնանալ սեռական կյանքի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների վրան էլի չենք կարողանա հասկանալն թե այդ ամենը ինչպես է ազդում անհատի հոգեբանական աշխարհի վրա, քանի որ հոգեկան աշխարհի վրա ազդեցությունների լծակները ավելի շատ են, իսկ դա նշանակում է, որ ցանկացած մասնավոր դեպք պետք է դիտարկել առանձին և նոր արդեն կարելի է եզրակացություն անել, այն էլ միայն այդ առանձին դեպքի մասին։ Այսպիսով՝ կարևորեվորելով կուսության շրջանը որպես սեռական մանկության շրջան, չի կարելի անտեսել նաև առաջին փորձը, և դրանից հետո եկող շրջանը՝ որպես արդեն սեռական չափահասության շրջան։ Եվ վերջապես խոսելով այս ամենի մասին մենք նորից պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչ նպատակ ենք հետապնդում՝ հասնել գերագույն հաճույքի՞, թե՞ գերագույն երջանկության, չնայած այս բոլոր հարցերից նորից նոր հարցեր են բխում, և այն էլ այնքան շատ, որ անհնար է բոլորին պատասխանել մի հոդվածի շրջանակներում։

Հեղինակ՝ Վոլոդյա Մկրտչյան

Այլ նյութեր