Կյանք Մարսի վրա

Վաղուց արդեն պարզ է, որ Մարս մոլարակի վրա կյանք  կամ կա կամ եղել է, դա է վկայում Մարսի վրա  2008 թվակնին NASA-ի «Ֆենիք» սարքի միջոցով հայտնաբերված ՋՈՒՐԸ, որը գտնվում էր  սառույց վիճակում։ Գիտնականները պնդում են,որ կյանքը Մարսի վրա ավելի հավանական է եղել անցյալում քանի հիմա ։ Այն փաստը,որ Մարսի վրա  գոյություն ունի ջուր չի ապացուցում վարկածը,որ Մարսի վրա կյանք կա,քանի որ հայտնաբերված ջուրը սառույց վիճակում էր, բայց  այս  փաստը հիմք  է  տալիս մտածելու,որ անցյալում կյանքն այնտեղ եղել է  քանի որ չի բացառվում և նույնիսկ կա վարկած,որ Մարսի վրա նախկինում պայմանները եղել են այլ։

Այսօր, կյանքի զարգացման և պահպանման անհրաժեշտ պայման է համարվում մոլորակի վրա հեղուկ ջրի առկայությունը նրա մակերևույթի վրա։ Ինչպես նաև գոյություն ունի նաև պայման, որ մոլորակի ուղեծիրը գտնվի այսպես կոչված Բնակելի գոտում, որը Արեգակնային համակարգում սկսվում է Վեներայից այն կողմ և սահմանափակվում է Մարսի մեծ կիսաառանցքով։ Պերիհելիի ժամանակ Մարսը գտնվում է այս գոտու մեջ, սակայն ցածր մթնոլորտային ճնշումը խոչնդոտում է հեղուկ ջրի առաջացմանը զգալի տարածության վրա բավականին երկար ժամանակի ընթացքում։ Վերջին տվյալները վկայում են այն մասին, որ Մարսի մակերևույթի վրա գոյացած ցանկացած ջուրը չափազանց աղի է կամ թթվային երկրանման կյանքի պահպանման համար։

 kyanq_marsi_vra

Արևամուտը Մարսի վրա։ Լուսանկարը՝ Mars Exploration Rover, 19 մայիս 2005 թվական

Փաստերը խոսում են այն մասին, որ մոլորակը զգալիորեն ավելի հարմարեցված էր կյանքի գոյության համար անցյալում քան այսօր։ Սակայն այս պահի դրությամբ Մարսի վրա կենդանի օրգանիզմների մնացորդներ հայտնաբերված չեն։ Ամերիկյան «Վիկինգ» ծրագրով, որը իրականացվել է 1970-ական թվականներին, կատարվել են մի ջարք փորձեր որպեսզի ի հայտ բերվեն միկրոօրգանիզմներ Մարսի հողի մեջ։ Այս փորձերը տվեցին դրական արդյունքներ, օրինակ, հողի մասնիկների տեղադրման դեպքում ջրի և սնող միջավայրի մեջ նկատվում էր CO2գազի անջատման ժամանակավոր ավելացում։ Սակայն այս կյանքի գոյության վկայությունը հետագայում վիճարկվեց «Վիկինգների» գիտնականների թիմի կողմից։ «Վիկինգներից» ստացված տվյալների վերագնահատումից հետո, էքստրեմոֆիլների մասին ժամանակակից գիտելիքների լույսի ներքո, պարզվեց, որ կատարված փորձերը ոչ բավարար ճշգրիտ էին, որպեսզի հայտնաբերվեին այդ տեսակի օրգանիզմներ։ Ավելին, այս փորձերը կարող էին նույնիսկ հանգեցնել այդ օրգանիզմների մահվան, նույնիսկ եթե նրանք իականում եղել էին նմուշներում։ «Ֆենիքս» ծրագրով կատարված փորձերը ցույց տվեցին, որ Մարսի հողը ունի չափազանց հիմնային pH ֆակտոր և պարունակում է մագնիում, նատրիում, կալիում և քլորիդներ։ Հողի մեջ սնող նյութեր կան, սակայն կենդանի օրգանիզմները նույնպես պետք է ունենան պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթումից։

Արեգակնային համակարգի ամենաներից որոշները գտնվում են Մարս մոլորակի վրա,օրինակ Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ։ Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է։ Դրանից բացի, 2008 թվականի հունիսին«Նեյչր» (Nature) ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը։ Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է Հելադա նախքան դա ամենամեծ համարվող հարվածային խառնարանից, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքում։

MARS ONE. Մարս Ուանը մի ծրագիր է,որով ենթադրվում է մարդկային կյանքի սկիզբը Մարսի վրա,ավելի մանրամասն դիտեք տեսանյութում (հայերեն լեզվով)

Աղբյուր՝ «Արբանյակ» գիտական բլոգ

Հեղինակ՝ Էդգար Ավեստիսյան

Այլ նյութեր