Կարո՞ղ էր Արքիմեդը բարձրացնել Երկիրը

podnyatie_zemly

«Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը»: Լեգենդն այս բացականչությունը վերագրում է Արքիմեդին`հին աշխարհի հանճարեղ մեխանիկին, որը հայտնագործել է լծակի օրենքները; Պլուտարքոսը գրում է. ”Մի անգամ Արքիմեդը իր ազգական և բարեկամ Հիերոնին` Սիրակուզայի թագավորին, գրել է, որ տվյալ ուժով կարելի է շարժել ցանկացած բեռ:Տարվելով ապացույցներով, նա ավելացրել է, որ եթե մի ուրիշ Երկիր լիներ, ապա ինքն անցնելով նրա վրա, տեղից կշարժեր մեր Երկիրը”:

Արքիմեդը գիտեր, որ չկա այնպիսի բեռ, որը հնարավոր չլինի բարձրացնել ամենաթույլ ուժով, եթե օգտվենք լծակից: Պետք է միայն այդ ուժը կիրառել լծակի շատ երկար բազուկի ծայրին, իսկ կարճ բազուկով բեռը բարձրացնել: Ուստի նա կարծում էր, թե սեղմելով լծակի չափազանց երկար բազուկի ծայրին, կարելի է ձեռքերի ուժով բարձրացնել այնպիսի բեռ, որի զանգվածը հավասար է երկրագնդի զանգվածին:

Բայց եթե հին աշխարհի մեծ մեխանիկն իմանար, թե ինչքան վիթխարի է երկրագնդի զանգվածը, ապա, հավանաբար, կզսպեր իր հպարտ բացականչությունը: Մի րոպե ենթադրենք, թե Արքիմեդն ուներ այն ”մյուս Երկիրը”` հենակետը, որը նա փնտրում էր: Այնուհետև ենթադրենք, թե նա սարքել էր անհրաժեշտ երկարությամբ լծակը: Գիտե՞ք, թե նրան ինրքան ժամանակ պետք կլիներ, որպեսզիերկրագնդի զանգվածին հավասար զանգվածով բեռ բարձրացներ 1սմ-ով: Երեսուն հազար միլիոն տարուց ոչ պակաս:

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր