Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի տարածքից մեծ աղբակույտ են հայտնաբերել

Գիտնականները Խաղաղ օվկիանոսի հարավային մասում պլաստիկի աղբի մեծ կույտ են գտել, որը Ֆրանսիայից ավելի մեծ տարածք է զբաղեցնում։

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում մի քանի հազար կիլոմետր լայնությամբ լողացող աղբակույտ կա։ Այնտեղ միլիոնավոր տոննա պլաստիկ կա, և նրա մեծություը Ալյասկայի չափ է։ Այս փաստը հայտնի է արդեն 30 տարի, և այն մինչ օրս չեն մաքրել։

Այժմ հետազոտողների մի խումբ ևս մեկ աղբակույտ է հայտնաբերել։

Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի տարածքից մեծ աղբակույտ են հայտնաբերել

Հյուսիսային կույտը օվկիանոսային հոսանքների, այսպես կոչված՝ շրջապտույտների արդյունք է, որոնք իրենց ճանապարհին հանդիպած ցանկացած մասնիկ իրենց հետ են տանում։ Այսինքն՝ ամբողջ աղբը, որը թափվում է Հյուսիսային Խաղաղ օվկիանոս, մի տեղ է հավաքվում՝ Հյուսիսային Ամերիկայի ափերից ոչ հեռու։

Բայց Հարավային կիսագնդում նույնպես կա նմանատիպ հոսանք։ Վերջերս գիտնականները Խաղաղ օվկիանոսի հարավային մասում հանդիպել են մի կղզու, որի ափերին հոսանքները գրեթե 20 տոննա պլաստիկ են բերել։ Հենց այդ ժամանակ բնապահպանները ենթադրեցին, որ մոտակայքում գոյություն ունի ևս մեկ լողացող աղբանոց։

Վերջերս տեղի ունեցած գիտարշավը հաստատեց, որ այդպիսի աղբակույտ գոյություն ունի։ Այսպիսի «միկրոպլաստիկը» մաշվում, մասնատվում է օվկիանոսային հոսանքների կողմից, մինչև որ չի հասնում միկրոսկոպիկ չափսերի, բայց միևնույնն է, այն կարող է սպանել մեծ կենդանիներին և վտանգ է ներկայացնում ավելի փոքր օրգանիզմների համար։

Ըստ երևույթին՝ երկրորդ աղբակույտը հայտնվել է համեմատաբար վերջերս։ 2011թ. գիտարշավը այդ տարածքում ոչ մի բան չէր գտել, ինչը նշանակում է, որ այն ձևավորվել է վերջին մի քանի տարիների ընթացաքում։

Աղբյուր՝ «Популярная механика» ամսագիր։

https://www.popmech.ru/science/news-378382-v-tihom-okeane-naydeno-skoplenie-musora-razmerom-bolshe-francii/

Այլ նյութեր