Ինչպես նավապետ Հուկը օգնեց հետազոտել արկտիկական սառույցների հալվելը

Ջեյմս Հուկի օրագիրը և նավի գրանցամատյանը լույս են սփռում այն բանի վրա, թե ինչպես են փոխվել հյուսիսային ծովերի սառույցները վերջին երկու հարյուր տարիների ընթացքում: Մեծ նավագնացը, Գեորգ III-ի հրամանով, Եվրոպայից դեպի Արևելյան ասիա տանող առևտրային ճանապարհ էր փնտրում: Բայց երկու դար անց Հուկին հաջողվեց ծառայել ոչ միայն առևտրին և թագին, այլ նաև կլիմայագիտությանը:

Երկրի մասին ժամանակակից գիտությունը շատ երիտասարդ է: Վերջին մայրցամաքը քարտեզագրել են 19-րդ դարի 20-ական թվականներին, իսկ կլիմայական անընդմեջ դիտումներ են անցկացվում ընդամենը 150 տարի: Այդ պատճառով գիտնականները երբեմն ստիպված են լինում դիմել հին աղբյուրներին, որպեսզի լրացնեն աշխարհագրության այն բացերը, որոնք հարյուրամյակների դիտումներ են պահանջում: Օրինակ՝ չինական բազմահազարամյա ձեռագրերը օգնում են Արևի բռնկումների պատմությունը ուսումնասիրել: Իսկ հիմա կլիմայագետներին պետք եկավ անգլիացի նավագնաց Ջեյմս Հուկի՝ 240 տարի առաջ կատարած գրառումները:

Գլոբալ տաքացումը արկտիկական ջրերը այնքան հասանելի է դարձրել նավերի համար, որի մասին նավապետ Հուկը կարող էր երազել միայն: Նրա օրագրերում՝ 1778թ., որոնք արվել են երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, նկարագրվում են 3-3,5 մետր բարձրությամբ սառցե պատեր և սառցաբեկորներ Ալյասկայի ափամերձ տարածքներում: Ժամանակակից արբանյակային լուսանկարներում ամառային սառույցների սահմանը ավելի է մոտեցել հյուսիսին, քան այն քարտեզում, որ իր ձեռքով գծել էր Հուկը՝ առաջին մարդը, որը հասավ Ալյասկայի ափամերձ Չուկոտի ծովի հարավային սառույցների սահմանին:

0_1e448d_d2fcece9_orig

Ուսումնասիրության մեջ օգտագործվել են նաև 19-րդ դարի այլ ծովագնացների օրագրություններ և քարտեզներ: Մինչարբանյակային ժամանակի տվյալները հատուկ արժեք ունեն, քանի որ թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունեին հյուսիսային ծովերը մինչև գլոբալ տաքացման սկսվելը: -«Ակնհայտ է, որ Հուկի ժամանակներից ընդուպ մինչև 20-րդ դարի 90-ական թվականները հյուսիսում սառույցները սկսվում էին, մոտավորապես, 70-րդ զուգահեռականից: Հիմա սառույցների սահմանը մի քանի հարյուր կիլոմետր նահանջել է դեպի հյուսիս», -մեկնաբանում է Վաշինգթոնի համալսարանի օվկիանոսաբան Հարրի Շթերնը (Harry Stern):

Այնտեղ, որտեղ չկարողանալով հաղթահարել սառցաբեկորները, Հուկի նավերը ուղևորվեցին դեպի Հավայան կղզիներ ձմեռելու (որտեղ և նավապետին սպանեցին բնիկները), հիմա առանց դժվարության շրջում են բազմաթիվ նավեր:

Արկտիկայի հալվելը գլոբալ տաքացման գոյության փաստի տեսանելի ապացույցն է, և նրա ուրվականը քայլում է մոլորակով՝ յոթ մղոնանոց քայլերով: Մեկ այլ տեսանելի ապացույց պատկերված է հետևյալ անիմացիայում:

 

2050թ. Արկտիկան ամբողջապես կհալվի:

Հետազոտության տվյալները հրապարկվել են Polar Geography ամսագրում, որը սեղմ ներկայացված է Phys.org կայքում:

Աղբյուր՝ «Популярная механика» ամսագիր

Այլ նյութեր