Ինչպես հեռացնել հորատման աշտարակը

Հորատման նավթաշտարակները արդյունաբերական հսկայական շինություններ են, որոնք, եթե կողքից նայենք, բացարձակ անշարժ են թվում: Բայց դա, իհարկե, այդպես չէ: Երբ հորատանցքը սպառվում է, աշտարակը հարկավոր է հեռացնել: Եվ ահա թե ինչպես է դա իրականավցվում:

Աշտարակի ապասարման գործընթացը կախված է նրանից, թե որտեղ է այն գտնվում: Ոմանք ուղղակի ջրասույզ են անում, ոմանք էլ տեղափոխում են, և դա շատ տպավորիչ և դժվար գործընթաց է, որը պահանջում է բացարձակ ճշգրտություն: Տեսանյութում  կարոք եք տեսնել հորատման նավթաշտարակի ապասարումը, որը տեղի է ունեցել 2016թ. օգոստոսին, աշխարհի ամենամեծ նավի՝ Pioneering Spirit-ի օգնությամբ:

Տեսականորեն գործընթացը բավականին հեշտ է. մոտենալ, կտրել աշտարակը և տանել այն, բայց ամեն ինչ բարդանում է շինվածքի հսկայական քաշի և ծովի ալեկոծության պատճառով: Աշտարակը 15000 տոննա է կշռում, և անգամ շատ փոքր ճոճումը կարող է կործանարար լինել, իսկ սեղմակները կարող են սայթաքել:

Այլ նյութեր