Ինչպե՞ս էին նավաստիները ազատվում առնետներից

Նավաստիների համար կարևորագույն խնդիրներից էր, և մինչև հիմա էլ կարևոր խնդիր է նավի մաքրությունը և սանիտարական պայմաները։ Առնետների առկայությունը նավում՝ կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Օրինակի համար եկեք պատկերացնենք, որ մենք նավապետ ենք և մեր նավը, որը լի է ցորենով, գարիով և այլ հացահիտկներով լի պարկերով, ճանապարհ է ընկել ծովով և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Հանկարծ դուք նկատում եք, որ նավի վրա առնետներ կան, և նրանք անխնա ոչնչացնում են այն ամենը, ինչը դուք տեղափոխում եք, և եթե այսպես շարունակվի, ապա դուք շատ մեծ վնասներ կկրեք։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել առնետներից։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Հին ժամանակներից սկսած՝ նավաստիները իրենց հետ կատուներ են բարձրացրել նավ և կատուներին շատ մեծ տեղ են տվել, կատուները սնվել են սպաների սեղաններից, և համարվել է, որ եթե կատուն քսվում է նավաստու ոտքին, ապա դա նշանակում է, որ հաջողություն է լինելու։ Հատկապես անգլիացի նավաստիները՝ նավում և տանը սև կատու էին պահում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ կատուները լավ նավաստիներ չեն և հենց հասնում են ցամաքին միանգամից փախչում են նավից։ Կար նաև մեկ այլ տարբերակ՝ առնետներից ազատվելու, որը շատ ավելի հետաքրքիր է իր բնույթով։ Նավաստիները բռնում էին մի քանի առնետ և փակում նրանց՝ թողնելով առանց կերակուր։ Մնալով փակված և առանց ուտելիքի՝ կատաղած առնետները սկսում են հոշոտել իրար և այդ ամենից հետո մնում է միայն մի բան, սպասել մինչև ամենակատաղած առնետը կհոշոտի մյուսներին և կմնա միայնակ, դրանից հետո նրան բաց են թողնում և նա սկսում է ուտել իր ցեղակիցներին։ Զարմանալին այն է, որ նա սկսում է միայն իր ցեղակիցներով սնվել և ուրիշ ոչ մի բանով։ Այսպիսով խնդիրը ունի լուծման երկու տարբերակ, իսկ թե դրանցից որը ընտրել կարող եք որոշել ինքներդ, եթե իհարկե երբևէ հայտնվեք նման ընտրության առաջ։

Հեղինակ՝ Վոլոդյա Մկրտչյան

Այլ նյութեր