Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում /ԵրՖԻ/ բացվել է դպրոցականների համար նախատեսված խմբակ

2017թ. Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում /ԵրՖԻ/ բացվել է դպրոցականների համար նախատեսված խմբակ՝ YeSEM /ԵՍԵՄ/ անվամբ: Այդ խմբակի համար անհրաժեշտ են բնագիտական գծով բարձր առաջադիմություն ունեցող ավագ դպրոցի աշակերտներ: Այստեղ խմբակի մասնակիցները կսովորեն կատարել ֆիզիկական փորձեր` ստանալ էլեկտրականություն, իմանալ ինչ է կածակը, ծանոթանալ ամենահետաքրքիր և հիշարժան գիտական բացահայտումներն ու գիտնականներին, իմանալ ինչ է իզոտոպը և ինչպես են այն կիրառում բժշկության մեջ, մասնակցել նյութում գամմա ճառագայթների փոխազդեցության լաբորատոր աշխտանքներին,իմանալ, թե ինչպես են ֆիզիկոսները գրանցում մասնիկների հոսքերը, մասնակցեն արտասահմանից ժամանած գիտնականների սեմինարներին: 2018թ. հուլիսին պլանավորվում է անցկացնել միջազգային ամառային դպրոց, որտեղ YeSEM /ԵՍԵՄ/-ականները լինելու են ոչ միայն մասնակիցների կազմում, այլև կազմակերպիչների շարքում:
Այս խմբակն ԱՆՎՃԱՐ է, այն ԴՊՐՈՑ ՉԷ, իսկ ցանկացած գործ, որը կկտարվի այս խմբակի շրջանակներում՝ խրախուսվելու է դրամական պարգևով:
Խմբակում ներգրավելու պահանջները՝
• Լինեն 16-18 տարեկան
• Ցուցաբերեն բարձր առաջադիմություն բնագիտական առարկաներից
• Ակտիվ են, շփվող, ցանկություն ունեն նոր բան սովորելու
• Աշխատասեր են՝ ժամկետների մեջ տեղավորվող
• Հնարավորություն ունեն շաբաթական մեկ աշխատանքային օր՝ գալ ԵրՖԻ-ում դասերի
• Անգլերենի և ռուսերենի իմացությունը՝ պարտադիր
• Ունենան մինիմալ գիտելիքներ Արտեմ Ալիխանյանի մասին
Ընտրությունը կատարվելու 2 փուլով՝ ֆիզիկայից և հարակից գիտություններից քննություն /թեստ/, տրամաբանական թեստ և հարցազրույց:
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Նոյեմբերի 10, 2017թ.:
Հարցերի դեպքում զանգահարել՝ +37410352041 /յուր.աշխատանքային օր, ժամը՝ 10-ից 17-ը/
Կամ գրել՝ zara@yerphi.am , aghunik@yerphi.am , info@yerphi.am
Այլ նյութեր