Գորդիական որդ։ Մակաբույծների կծիկը դուրս է գալիս ծղրիդի մարմնից

Պատահական անցորդը զբոսանքի ժամանակ հանդիպել է մի զզվելի տեսարանի․ ծղրիդի դիակից դուրս էր գալիս սարսափելի, անձև, շարժվող զանգված, որը` պարզվեց՝ ոչ թե այլմոլորակային էր, այլ մակաբույծների կծիկ։

Տեսանյութը կարող է զզվանք առաջացնել։ Այն նկարել է մի պատահական ճանապարհորդ, որը աշնան տաք մի առավոտ դուրս էր եկել զբոսանքի։

Նրա ուշադրությունն անսպասելի շեղեց ծղրիդի դիակը, որն ուղղակի պայթեց ներսից՝ իր միջից ժայթքելով շարժվող մակաբույծների կծիկ։

Մակաբույծների այդ տեսակը՝ «ձիու մազից» (գորդիական) որդ է, անողնաշար կենդանիների տեսակի ներկայացուցիչ է՝ Թելորդ անվանումով (լատ․Nematomorpha)։ Դա մակաբույծ է, օրգանիզմ, որն իր կյանքի մեծ մասը ապրում է թրթուրային փուլում՝ ապրելով իր միակ տիրոջ վրա կամ նրա մեջ, որին նա աստիճանաբար սպանում է ուտելով։ Դրանով են նրանք տարբերվում մյուս մակաբույծներից, որոնք, չնայած ապրում են տիրոջ հաշվին, բայց չեն սպանում նրան։

Ինչպես կրետները կարող են ազդել խավարասերների գիտակցության վրա, կամ ինչպես սնկերը, կարող են մրջյուններին հնազանդ զոմբիի վերածել, այնպես էլ գորդիական որդերը կարող են ազդել իրենց տիրոջ գիտակցության վրա։ Քանի որ իր կյանքի մեծահասակ փուլն անցկացնում է ջրում, որդը կարող է ստիպել տիրոջը, որպեսզի նա մոտակայքում ջուր փնտրի։ Նրանից հետո, երբ բոլոր պայմաններն ապահովված են, որդերի զանգվածը սկսում է արագ֊արագ խաչասերվել և բազմանալ։ Երբեմն տիրոջը հաջողվում է ազատվել մակաբույծներից առանց մահվան ելքի․ բայց ոչ այս անգամ։

Աղբյուր՝ «Популярная механика» ամսագիր

Այլ նյութեր