Բուստերի գունաթափումը: Մեծ Արգելախութը դանդաղ մահանում է

Գլոբալ տաքացման պատճառով Համաշխարհային օվկիանոսի աննորմալ բարձր ջերմաստիճանը, հանգեցրել է բուստերի զանգվածային ոչնչանալուն: Այն ամենազանգվածայինն է Մեծ Արգելախութի տարածքում երբևէ գրանցված ոչնչացումներից:

DCIM100GOPROGOPR0057.

Այս տարի, ARC Centre of Excellence For Coral Reef Studies-ի գիտնականները աշխարհի հանրությանը զգուշացնում էին, որ խութը մեծ վտանգի տակ է, քանի որ հյուսիսային կամ կենտրոնական մասի բուստերի 35%-ը կա՛մ ոչնչացել են, կա՛մ էլ ոչնչանալու ճանապարհին են: Նոր հայտնագործությունը, որն իր մեջ ներառում է դիտումներ՝ օդից և ջրի տակ, միայն ապացուցեց, որ վիճակը ավելի է վատացել: Հյուսիսային շրջանների 700 կմ ձգվող տարածքը վերջին 9 ամիսների ընթացքում կորցրել է ծանծաղուտներում բնակվող բուստերի 67%-ը: Իսկ Քվինսլենդ նահանգի հյուսիսում գտնվող Լիզարդ կղզու շրջակայքում վերացել է բուստերի 90%-ը: Գիտնականներն ասում են, որ վիճակը ավելի ծանր է, քան սպասվում էր ապրիլյան կանխատեսումներով:

DCIM100GOPROGOPR0661.

Ուսւմնասիրողը նահատում է բուստի գունաթափման աստիճանը

Այդ անկումը, այսպես կոչված՝ «բուստերի գունաթափումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ ջրի բարձր ջրմաստիճանը պահպանվում է շատ երկար ժամանակ: Այդ դեպքում՝ զոոքսանտելները, գունավոր ջրիմուռները, որոնք բնակվում են նրանց հյուսվածքներում, սկսում են մահանալ և գունաթափվել: 2016թ. առաջին հինգ ամիսների ընթացքում Մեծ Արգելախութի տարածքի ջերմաստիճանը ամենաբարձրն է եղել՝ դիտումների ամբողջ ժամանակաշրջանի համեմատ: Արդյունքում էկոհամակարգը զգալի կերպով վնասվել է, բայց նրանցից ամենանշանակալին լուսասինթեզ իրականացնող զոոքսենտալների ոչնչանալն էր:

-Ամենաշատը ոչնչացել են խութի հյուիսային՝ ավելի վայրի տարածքներում, -ասում է ARC կենտրոնի գիտնական Թերրի Հյուզը: Նրա խոսքերով՝ մթնոլորտում ջերմոցային գազերի առատության պատճառով, բուստերի գունաթափումը կարող է տեղի ունենալ ամեն տարի՝ ամենաքիչը՝ դեռ քսան տարի շարունակ: Իսկ լավ լուրն այն է, որ խութի հարավային մասի 2/3-ը ստացել են շատ աննշան վնասվածքներ: Այդտեղ կորուստները կազմել են ընդամենը 1-6%, և բուստերը կարողացել են վերականգնել զոոքսանտելները:

OLYMPUS DIGITAL CAMERA

Բիոմի՝ երբեմնի կենդանի մասը վերածվել է ստորջրյա սարսափելի գերեզմանի

Բուստերի գունաթափման պատճառով կմահանա այդ բիոմում բնակվող ֆլորան և ֆաունան, նաև զգալի կորուստներ կկրի ավստրալիական զբոսաշրջային բիզնեսը: Եթե էկոլոգիական վիճակը բարելավելու համար շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա մենք կարող ենք այդ բնական կառույցը ամբողջովին կորցնել:

Աղբյուր՝ «Популярная механика» ամսագիր

Հեղինակ՝ Վասիսլի Մարկով

Այլ նյութեր