Անշարժ բույսերը և տեղաշարժվող կենդանիները

Ինչո՞ւ բույսերը շարժունակ չեն, իսկ կենդանիները իրենց գոյությունը պահպանելու համար ստիպված են շարժվել:
Բույսերի աճը հիմնականում կապված է լուսասինթեզի միջոցով նրանցում օրգանական նյութերի գոյացման հետ: Արեգակնային լույսը համարվում է նրանց աճի հիմնական շարժիչ ուժը: Երկրի մակերևույթի վրա արեգակնային ճառագայթման հզորությունը կազմում է մոտ 1Վտ/մ2: Առավել շատ էներգիա ստանալու համար բույսը պետք է հնարավորին չափ մեծ մակերես զբաղեցնի:

Կենդանիների կենսագործունեության համար անհամեմատ ավելի մեծ հզորություն է անհրաժեշտ: Օրինակ` 80կգ զանգվածով հանգիստ վիճակում գտնվող մարդու կենսագործունեության հզորությունը մոտ 80Վտ է: Իսկ ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդու համար այդ հզորությունը հասնում է մինչև 10կՎտ: Եթե այդ թվերը բազմապատկենք օրվա տևողությամբ` 86400վ-ով, կստանանք մեկ օրվա ընթացքում մարդու ծախսած էներգիան: Մեկ օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ նվազագույն էներգիան մոտավորապես 7ՄՋ է կամ 1700 կկալ:


Ակնհայտ է, որ մարդը և մյուս կենդանիներն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են իրենց ընդունած սննդից:

Համեմատելով զարգացող բույսերի և կենդանիների կենսագործունեության հզորությունը` կարելի է եզրակացնել, որ կենդանիներին իրենց անհրաժեշտ կերի հայթհայթումն է դարձնում շարժունակ: Իսկ բույսերը չեն տեղաշարժվում, քանի որ նրանք իրենց աճի համար անհրաժեշտ սնունդը ստանում են իրենց տեղերում:

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր