Ամեն ինչ սկսվեց լամպից

%d5%a7%d5%a7%d5%bd

19-րդ դարում միայնակ-գյուտարարների ժամանակաշրջանն արդեն ավարտվում էր: Այդ ժամանակվա մեծ հայտնագործությունները (օրինակ՝ ռադիոն), ինչպես պարզվեց, շատ «հայրեր» ունեին: Սակայն հաղթանակի դափնին տրվում էր նրանց, ովքեր կարող էին այդ հայտնագործությունը վերածել կիրառելի և տարածված ինչ-որ բանի: Դա ուղղակի կապ ունի շիկացման լամպի ստեղծման պատմության հետ:

19-րդ դարի սկզբում զարգացած երկրների քաղաքները սկսեցին ակտիվ կերպով հագեցվել գազային լուսավորման համակարգերով: Սակայն արդեն այդ ժամանակ մարդը յուրացրել էր էլեկտրականությունը (գալվանական առաջին մարտկոցը ցուցադրվել է 1800թ.), և գազային լամպերի ապագան արդեն կանխորոշված էր:

Հարյուրամյակի առաջին տարիներին ռուս գիտնական Վասիլի Պետրովը և բրիտանացի Հեմֆրի Դեյվին նկարագրեցին վոլտային աղեղի էֆեկտը, և աղեղնավոր լամպը՝ պատմության մեջ, լուսավորման առաջին աղբյուրը դարձավ:

Սակայն աղեղնավոր պարպումը շատ էներգիա է պահանջում և շատ վառ է լուսարձակում:

Այդպիսի լամպը հարմար է փողոցի, կայարանի համար, սակայն՝ ոչ տների:

Ինչով միացնել շղթան՝ օդի մեջ, ավելի լավ չէ՞ միացնել նրան հատուկ հաղորդիչի միջոցով (շիկացման մարմին), որը կտաքանա իր միջով անցնող հոսանքով և կլուսավորի: Տարբեր աղբյուրներ ավելի քան երկու տասնյակ մարդ են հիշատակում, որոնք՝ սկսած 1940-ական թվականներից շիկացման լամպի իրենց շինվածքներն են առաջարկել: article1_content_img_1Նրանց թվում է բրիտանացի հայտնի քիմիկոս և ֆիզիկոս Ջոզեֆ Սուոնը, ռուս ինժեներներ Ալեքսանդր Լոդիգինը և Պավել Յաբլոչկովը:

Թոմաս Ալվա Էդիսոնը, որին հայրենիքում՝ Ամերիկայում շատերը համարում են շիկացման լամպի հայտնագործողը, իրականում զբաղվում էր արդեն գոյություն ունեցող սխեմայի մշակմամբ. անօդ կոլբա, մետաղալարեր, շիկացման մարմին: Սակայն Էդիսոնից առաջ ստեղծված բոլոր լամպերը միայն մի քանի ժամ էին լուսավորում, որից հետո այրվում էին. և՛ նրանք, որոնց մեջ որպես շիկացման մարմին օգտագործվում էր մետաղյա թել, և՛ նրանք, որոնց մեջ օգտագործվում էր կարբոնացված բուսական մանրաթել: Ո՞վ կուզենար այդպիսի լամպեր գնել, եթե գազային լուսավորումը արդեն կար, մոմերն էլ վատ չէին լուսավորում:

Էդիսոնը Մենլո-Պարկի իր թիմի հետ փորձեր էր կատարում շիկացման պլատինե թելի վրա, հետո անցավ բուսական մանրաթելին:

Հանճարը՝ 1% ոգեշնչումն է և 99% քրտինքը

Թոմաս Էդիսոն

Եվ այս սկզբունքի համաձայն գյուտարարը փորձարկեց բույսերի 6000 տեսակների կարբոնացված մանրաթելերը: Հարաբերական հաջողություն բերեց բամբակը, հետո Էդիսոնը ընտրեց հնդկեղեգի (բամբուկ) տաշեղը: 1800թ. ստեղծվեց լամպ, որն ընդունակ էր լուսավորելու 1200 ժամ, որն իրական առաջընթաց էր: Մենք հիմա ենք լամպերը գնում, իսկ այն ժամանակ, հատուկ ստեղծված Edison Electric Light Company ընկերությունն էր մատակարարում «էլեկտարական լուսավորման համակարգը», որի մեջ, բացի լամպերից մտնում էին նաև սնուցման աղբյուրին միացված էլեկտրալարերը և փոքր հրաշքը՝ անջատիչը: Գովազդային վահանակի վրա գրված էր. «Մի՛ փորձեք լուսավորել ձեզ լուցկիով, միայն սեղմե՛ք անջատիչը»:

article1_content_img_2

1890թ. Էդիսոնը իր՝ էլեկտրականության հետ կապված բոլոր ձեռնարկությունները ներառյալ Edison Electric Light Company-ն միացրեց իրար և անվանեց Edison General Electric Company. Իսկ երկու տարի հետ նա ուժերը միացրեց իր ամենաուժեղ մրցակցի՝ Thomson-Houston Electric Company-ի հետ: Միավորված ընկերությունը անվանվեց General Electric Company: Այդպես առաջացավ GE բռենդը, որի անվան տակ էլ մինչ օրս աշխատում է աշխարհում մեծագույն արդյունաբերական միջազգային ընկերությունը, որն արտադրում է ինչպես արդյունաբերական սարքավորումներ, այնպես էլ՝ ծրագրային ապահովում նրանց համար:

Այլ նյութեր