Ամեն ինչի էվոլյուցիան

13.7 միլիարդ տարի առաջ մի պուտ մարքուր էներգիան կյանք տվեց ժամանակին և տարածությանը: էներգիայի, տատանվող փոքր հոսքերն էին զբաղեցնում երիտասարդ տիեզերքը: Այդ հոսքերի առանձնահատուկ տատանումները ստեղծեցին տարբեր մասնիկներ:

Այդ մասնիկիկներից էին նաև քվարկները:   Տիեզերքը սառում էր, թույլ տալով քվարկներին միանալ երեք-երեք՝ կազմելով բարիոններ: Այդ բարիոնները նույնպես միացան և կազմեցին նուկլոններ: Եվ նորից տիեզերքը սառում էր, և փոքր էլէկտրոնները գրավեցին նուկլոնային ուղեծրերը: Եվ ձևավորվեց առաջին ջրածինը:

13.2 միլիարդ տարի առաջ ձգողականության պատճառով ջրածնային գազի հանգույցները միավորվելով ավելի մեծ հանգույցներ կազմեցին, ժամանակի ընթացքում ձևավորելով գալակտիկաներ: Այդ գալակտիկաների ծայրերում ձևավորվեց գազի հսկայական ամպ:

5 միլիարդ տարի առաջ գազի այդ սյունի մեջ ձևավորվում են նոր աստղերը: Մի աստղի միջուկում ջրածինը հալվեց՝ ձևավորելով հելիում, ավելի ուշ բերիլիում, և վերջում ածխածին: Վերջիվերջո աստղը այրեց իր ամբողջ վառելիքը:

Գերպայթյունից հետո, նրա մասնիկները ցրված էին ամբողջ գալակտիկայով: Հարվածային ալիքները հրեցին գազի մի հազվադեպ հանգույց տիեզերքի առանձին տեղ: Ժամանակի ընթացքում գազի մեծամասնությունը ձգողականության պատճառով քաշվեց դեպի կենտրոն և նոր աստղ վառեց: Շրջապատող նյութի մեծամասնությունը գոլորշիացավ: Սակայն, մի քանի ծանր բեկորներ մնացին ուղեծրում: Այդ բեկորները սկսեցին միավորվել և կազմելով մեծ զանգվածներ՝ հետագայում ձևավորեցին մոլորակներ:

4.533 միլիարդ տարի առաջ Թեյան բախվեց Երկրին և ստեծեց լուսինը: Այդ մոլորակներից մեկը թշնամական մանկություն վերապրեց: Մոլորակի մակերևույթը ռմբակոծվում էր գիսավորներով և քանդվում էր հրաբխի ժայթքումներից:

4.1-3.8 միլիարդ տարի առաջ ծանր ռմբակոցումների վերջում հրաբխային ծուխը բարձրացավ՝ կազմելով ամպեր, և հետո վերադարձավ հեղուկ ջրի տեսքով և ձևավորեց օվկիանոսները: Նույն ժամանակ, գերպայթյունից առաջացած երկնաքարերը ներխուժեցին Երկրի մթնոլորտ՝ տաք ջրերի մեջ լցնելով ածխածին, ազոտ և ջրածին: Արևի էներգիան խթանեց այդ մոլեկուլների միջև քիմիական կապեր ստեղծվելուն՝ ձևովորելով ածխածնի նոր միացություններ: Երկու այդպիսի միացություններ՝ ցիանաջրածինը և ամիակը, միանալով իրար՝ կազմեցին ադենին: Ադենինը կցվելով ուրիշ նուկլեոտիդների հետ՝ կազմում է ՌՆԹ: Այս ՌՆԹ մոլեկուլներից մի քանիսը կարող են բազմանալ: Վերջիվերջո ԴՆԹ-ն փոխարինեց ՌՆԹ-ին, որպես ավելի արդյունավետ կրկնապատկիչ: Ուրիշ մոլեկուլներ՝ լիպիդները, կազմեցին մանր պղպճակներ: Մասնիկները գտնվում էին ներսում՝ պաշտպանված արտաքին ազդեցություններից: Ժամանակ ընթացքում արտաքին նոր ուժերը սկսեցին ազդել այդ կառուցվածքների գոյության վրա: Միկրոխողովակների ներկայությունը հնարավոր է, որ թույլ է տվել քվանտային հաշվարկներին տեղ գրավել այդ կառուցվածքներում, ինչը նրանց դարձրեց «կենդանի»:

4 միլիարդ:

Նրանք բազմացան: Նրանք յուրացրին սնունդը: Նրանք զգացին շրջապատող աշխարհը: Որոշ բջիջներ զարգացան, որպես քլորոպլաստներ, և կարողացան իրականացնել ֆոտոսինթեզ:

3 միլիարդ:

Այդպես, մթնոլորտը լցվեց թթվածնով: Ավելի զարգացած բջիջները սկսեցին գաղութներ կազմել:

900 միլիոն:

Ժամանակի ընթացքում չկարողանալով ինքնուրույն գոյատևել, նրանք սկսեցին գործել որպես մեկ ամբողջություն: Այդպես ծնվեց առաջին բազմաբջիջ օրգանիզմը:

600 միլիոն:

Նյարդերը և մկանները ավելի ուշ են զարգացել: Այս կենդանիները արդեն կարող էին շարժվել: Տափակ որդերում առաջին անգամ հայտնվեց նոր երկկողմանի օրգանի ձևը:

550 միլիոն:

Նա զարգացրեց գլուխը, երկու աչքերը և ուղեղը: Աղեշունչ որթերում զարգացան սիրտը, արյան շրժանառության համակարգը և խռիկանման կառուցվածքները:

540 միլիոն:

Պիկայաների մոտ զարգացան պարզունակ նյարդային կապերը: Կոնոդոնտները զարգացրին ատամները, որպեսզի կարողանան կուլ տալ պլանկտոնին:

530 միլիոն:

Պարզունակ ձկների, օրինակ ՝ Haikouichthys-ի մոտ, հայտնվեց առաջին իրական ողնաշարը:

505 Միլիոն:

Պաշտպանիչ զրահավոր թիթեղները զարգացան գլխի և կրծքավանդակի շուրջ:

480 միլիոն:

Բարդ ուղերը առաջին անգամ հիշողության կարողություն շնորհեց:

450 միլիոն:

Առաջին անգամ հայտնվեցին ոսկորները և լողաթևերը: Լեշակերներին փոխարինեցին հզոր ծնոտներով որսորդները: Նրանց լողաթևերի ոսկորները ընդլայնվելով առաջին անգամ  կազմեցին վերջույթները:

365 միլիոն:

Գիշատիչների ծովում այդ վերջույթները ապացուցեցին իրենց գերադասելիությունը: Վերջույթները թույլ տվեցին դուրս գալ նոր և անվտանգ տարածքներ:

315 միլիոն:

Թոքերը թույլ տվեցին նրանց շնչել Երկրի վրա: Թեփուկները, պահպանելով ջուրը, այդ ցամաքային կենդանիներին հով էին պահում: Սողունները արդեն պատրաստ էին գրավել բարձունքները:

300 միլիոն:

Բարելավված սրտի միջոցով շրջանառվող արյան և թթվածնի շնորհիվ, նրանք կարողանում էին արդեն ճանապարհորդել մեծ արագություններով: Օրգանները շարունակում էին զարգանալ: Առաջին անգամ մարմնի ջերմաստիճանը կարգավորվում է քամու ազդեցությամբ: Կինոդոնտները զարգացան որպես ծնոտավոր կաթնասուններ, հարմարեցված ատամներով:

220 միլիոն:

Նրանք զույգեր կազմեցին: Նրանց նոր ծնոտները տարածություն ստեղծեցին միջին ականջի զարգացման համար, և բարելավեցին նրանց հոտառությունը: Կինոդոնտ կաթնասունների մի ճյուղ, զարգացրեց մազածածկույտը մարմնի վրա՝ ջերմությունը պահպանելու համար, և կրծքագեղձերը՝ երեխաներին կերակրելու համար: Նրանց ուղեղը զարգացրեց նորկեղևը՝ նեոկորտեքսը, մասեր՝ կապված բարձր ֆունկցիաների հետ: Հայտնվեց նոր տեսակ՝ մարդու և մկների գենետիկական ընդհանուր նախնին:

100 միլիոն:

Կաթնասունների մի խումբ օգտագործում էր ծառերի ստորին ճյուղերը, սնվում էր պտուղներով և տերևներով:

65 միլիոն:

Սակայն, նրանց ճանկերը խանգարում էին ծառերի վրա հարմարվելուն: Առաջին կիսակապիկները բռնում էին ձեռքերով՝ ճանկերի փոխարեն:

55 միլիոն:

Դեպի առաջ ուղղված աչքերը բարելավեցին նրանց տեսողությունը: Մեծ ուղեղը թույլ տվեց նրանց շարժվել եռաչափ, բարդ աշխարհում, շարժվել ծառերի վրայով: Նրանք ավելի ուղիղ էին կանգնում: Այս կիսակապիկներից առաջացան նոր հասարակական կենդանիներ: Նրանց դնչերը ավելի նեղ էին: Նրանք կարող էին գույները տեսնել:

Նրանք խելացի էին: Եգիպտոպիտեկը նախանշեց փոքրիկ կապիկի բաժանումը հին աշխարհի կապիկներից: Հայտնվեց Գիբոնի և մարդու ընդհանուր նախնին:

15 միլիոն:

Հայտնվեց Օրանգուտանի և մարդու ընդհանուր նախնին:

13 միլիոն:

Հայտնվեց Գորիլլայի և մարդու ընդհանուր նախնին:

10 միլիոն:

Հայտնվեց շիմպանզեի և մարդու ընդհանուր նախնին:

7 միլիոն:

Նա զարգացրեց կոկորդը, որի շնորհիվ զարգացավ խոսքը: Միլիոնավոր տարիներ այս կապիկները բարգավաճում էին Աֆրիկայի Great Rift, այսինքն՝ խորխորատ հովիտ կոչվող տարածքում: Բայց հետո երաշտի պատճառով, նրանք իջան ծառերից, և սկսեցին իրենց համար սնունդ հայթայթել:

3.7 միլիոն:

Երկու ոտքով քայլելը շատ առավելություններ ուներ:

3 միլիոն:

Բարձր խոտից տեսնում էին հորիզոնը և կարող էին ճանապարհորդել երկար տարածություններ: Ձեռքերն արդեն ազատ էին ուրիշ բաներ անելու համար: Երաշտը շարունակում էր հարվածել, և նրանք ստիպված էին ուրիշ կերպ սնվել:

2.5 միլիոն:

Homo habilis-ը՝ հմուտ մարդը, առաջին կենդանին էր, որը ստեղծեց գործիքներ: Ոսկրածուծով հագեցած սննդակարգը նպաստեց ուղեղի հետագա զարգացմանը: Ավելի ուղիղ կեցվածքը հանգեցրեց կոկորդի տեղաշարժվելուն ներքև՝ դեպի բուկը:

2 միլիոն:

Մարմնի վրայի մազերը սկսում են փշրվել՝ թույլ տալով զարգանալ քրտնագեղձերին: Դա թույլ տվեց նրանց ավելի երկար ժամանակ մնալ արևի տակ: Քրտնոտությունը փոխարինեց ծանր շնչառությանը, և բերանը արդեն ազատ էր, ինչը թույլ տվեց զարգանալ պարզունակ ձայնին:

Որոշ ժամանակ Homo erectus-ը՝ ուղիղ քայլող մարդը դիմադրեց՝ կրակից բնազդային վախին: Եվ առաջին անգամ ընտելացրեց կրակը:

1.8 միլիոն:

Օջախները առաջին անգամ նրանց հանգստանալու և իրենց ու աշխարհին զննելու հնարավորություն տվեցին: Այդ հայեցողությունը ազդարարեց նոր մարդու գալուստը: Homo sapiens:

150 Միլիոն:

Նրանք այլևս լեշակերներ չեն, այլ որսորդներ:

Հարվածեց ուժեղ երաշտը և նրանք գաղթեցին դեպի ծով:

80 հազար:

Փափկամարմիններից կազմված դիետան նպաստեց ուղեղի հետագա զարգացմանը: Զարգացավ լեզուն, նաև արվեստը և ոսկերչական իրերը:

60 հազար:

Բայց ծովը շատ աղի դարձավ, և մի խումբ որոշեց փախչել Աֆրիկայից՝ Կարմիր ծովով մինչև Արաբական թերակղզի:

50-45 հազար:

Վառ գույնը թույլ տվեց նրանց մաշկերին արտադրել բավական վիտամին D:

Սա մարդկային ներկա գոյությունն է:

Սա մենք ենք՝ մարդիկ: Բարդ արարծներ:

Հիշեք երկու պարզ փաստ մեր մասին: Ապրելու համար մեզ պետք է սնունդ: Ուտելիքը էնեգրիայի աղբյուր է, վերականգնվող նյութերի, օրինակ՝ ջրի, և օրգանիզմի շինանյութի համար: Կամ էլ հաճույքի համար է: Այն հիմնականում բուսական կամ կենդանական ծագում ունի, որը պարունակում է անհրաժեշտ սննդարար նյութեր, ինչպիսիք են ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները, վիտամինները և հանքանյութերը: Նրանք թափանցելով օրգանիզմ՝ յուրացվում են նրա կողմից՝ էներգիա ստանալու, աճին նպաստելու և կյանքն ապահովելու համար: Սա և թթվածինը: Մնացածը կախված է շրջակա միջավայրից. հարմարավետությունը, կրթությունը, զարգացումը: Այնպես որ հաշվի առեք, որ մեզ պետք է սնունդ և թթվածին, որպեսզի ապրենք:

Հիշե՛ք՝ ով ենք մենք:

Այլ նյութեր